Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է պահպանեն միջուկային զենքի չտարածման պայմանավորվածությունը: Այս մասին հաղորդում է TASS-ը: Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել ճապոնական Նագասակիում, որտեղ 1945 թվականին միջուկային ռումբ են նետել:

 

Հովվապետի խոսքով՝ քաղաքական առաջնորդները պետք է պահպանեն այդ սկզբունքները, որոնք երաշխավորում են զինաթափում և չտարածում, այդ թվում՝ Միջուկային սպառազինության արգելման համաձայնագիրը:

 

 

 

«Քաղաքական առաջնորդներին խնդրում եմ չմոռանալ, որ այդ զենքը չի կարող պաշտպանել ո՛չ ազգային անվտանգության, ո՛չ միջազգային կայունության սպառնալիքներից»,- ասել է Ֆրանցիսկոսը:

 

Նա նաև նրանց կոչ է արել հրաժարվել անվստահությունից և նախազգուշացրել սպառազինության նկատմամբ վերահսկողության միջազգային համակարգի հնարավոր կործանման մասին:

 

Posted On Կիրակի, 24 Նոյեմբերի 2019 18:05

Օրեր առաջ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող պատվիրակության մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սարո Բենգլիյանը հայտարարություն է տարածել։

Posted On Շաբաթ, 23 Նոյեմբերի 2019 22:37

Նոյեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն

Posted On Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019 11:57

Կիրակի՝ նոյեմբերի 17-ին, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան եպս․ Պետրոսյանը Սոդերթելիո Ս․ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցեց եպիսկոպոսական Ս․ Պատարագ։

Սրբազան Հոր ձեռամբ Սոդերթելիո Ս․ Մարիամ Աստվածածին եկեղեցու և Ստոկհոլմի եկեղեցական համայնքի ընդհանուր 14 սպասավորներ արժանացան դպրական աստիճանի։ Դպիրներից 3-ը իբրև գնահատություն երկար տարիների անխոնջ և նվիրյալ ծառայության դարձան ուրարակիր։

Posted On Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019 11:46

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` [email protected]

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում