Նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարծես չի ուզում վերադառնալ Հայաստան, այսօր լրագրողներին ասաց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Երբ հարցազրույց էր տվել, այդպիսի ցանկություն չերևաց, թե երբ է գալու։ Հիմա եկել է պատասխան տալու ժամանակը, թող գա ու պատասխանի նախաքննական մարմնի հարցերին։ Նախկինում, երբ ապօրինությունների էին դրդում զինվորականներին, ներքին զորքերի ծառայողներին, նախաքննական մարմինը ձեռք է բերել ապացույցներ, որոնց պատասխանները պետք է տա նաև Գևորգ Կոստանյանը»,- հավելեց Քոչարյանը։

Նա անդրադարձավ նաև հարցին, որ մտադրություն ունեն Պաշտպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին կանչել հանձնաժողով։ «Այդ ուղղությամբ ես իմ մտահղացումները փորձում եմ դրաձնել իրականություն»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե հաջողվե՞լ է կապ հաստատել Միքայել Հարությունյանի հետ։

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Միքայել Հարությունյանը պետք է վերադառնա այն երկիր, որտեղ եղել է պաշտպանության ոլորտի թիվ մեկ պաշտոնյան։ «Չի կարող թեկուզ մեկ վայրկյան ՀՀ Պաշտպանության նախարար աշխատած մարդը թողնի երկիրը, հեռանա և ոչ մի բացատրություն չտա։ Օր առաջ Միքայել Հարությունյանը, իր ընտանիքի անդամները պետք է գիտակցեն, որ Միքայել Հարությունյանը եղել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետը, Պաշտպանության նախարարը, և Ռոբերտ Քոչարյանի ապօրինի որոշումները չէ, որ նրան պետք է դուրս մղեն մեր երկրի սահմաններից։ Նա պետք է վերադառնա ու տա բացատրություն, թե հայտնի 0038 հրամանը ոնց է ծագել»,- ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 
Posted On Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019 15:41

Նոյեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն

Posted On Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019 11:57

Կիրակի՝ նոյեմբերի 17-ին, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ․ Տիրան եպս․ Պետրոսյանը Սոդերթելիո Ս․ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցեց եպիսկոպոսական Ս․ Պատարագ։

Սրբազան Հոր ձեռամբ Սոդերթելիո Ս․ Մարիամ Աստվածածին եկեղեցու և Ստոկհոլմի եկեղեցական համայնքի ընդհանուր 14 սպասավորներ արժանացան դպրական աստիճանի։ Դպիրներից 3-ը իբրև գնահատություն երկար տարիների անխոնջ և նվիրյալ ծառայության դարձան ուրարակիր։

Posted On Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019 11:46

 

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորների միջև այսօր միջադեպ է տեղի ունեցել։ Քառօրյա նիստերի մեկնարկից քիչ անց մի խումբ պատգամավորներ վրդովված դուրս են եկել նիստերի դահլիճից, այնուհետև միջանցքում հրմշտոց է տեղի ունեցել Իմ քայլը խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի ու նույն խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանի միջև։

Posted On Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019 07:28

Տարակուսելու շատ առիթներ եմ ունեցել, «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ վարչապետի հանձնարարականների շարքում չե՚ն եղել այնպիսիք, որ տարակուսելու տեղիք տան։

Posted On Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019 19:21

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` artsakh1in@gmail.com

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում