Հաստատում եմ 2020 թ. Արցախում հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհի վերացման և 2-րդ օպերատոր ունենալու մասին տեղեկատվությունը, որի վերաբերյալ գրառում եմ կատարել ս.թ. նոյեմբերի 8-ին։

Իրոք՝ գործող օպերատորին մինչև 2030 թ. տրված է մենաշնորհ, ինչը չի նշանակում, որ այն չպետք է հաղթահարվի։ Հեռահաղորդակցության ոլորտում գործող մենաշնորհը հաղթահարելու համար անհրաժեշտ է քաղաքական որոշում, որը և կընդունվի 2020 թ. երկրորդ կեսին։

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը մենաշնորհը վերացնելուց հետո միայն կտեղեկացվի և կներգրավվի աշխատանքներին՝ իր լիազորությունների և պատասխանատվության շրջանակներում։

Հաշվի առնելով Ադրբեջանի ջանքերը՝ խոչընդոտելու Արցախում օտարերկրյա ներդրումները, ինչպես նաև փորձերը՝ հետապնդում իրականացնելու Արցախում տնտեսական գործունեություն ծավալող օտարերկրյա ընկերությունների նկատմամբ, նպատակահարմար չէ ժամանակից շուտ մանրամասն տեղեկություններ հաղորդել պոտենցիալ ներդրողների մասին։

https://www.facebook.com/MasisMayilian/posts/2712160982186419

Posted On Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2019 12:56

«ԱԼՕ» նախաձեռնող  խմբի համակարգող Մհեր Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում նամակով դիմել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին․

«Հարգելի Բակո Սահակյան,

Արցախի պետականաշինության շահերից է բխում, որպեսզի Դուք արձագանքեք այս հայտարարությանը, հակառակ դեպքում ստացվում է, որ Արցախի իշխանությունը տարիներ ի վեր պետական մակարդակով ստել է սեփական ժողովրդին

Հարգանքներով

Մհեր Պողոսյան» 

Արցախի Առաջին լրատվականը դիմել է Մհեր Պողոսյանին պարզաբանելու, թե ի՞նչ է նկատի ունեցել նա, որ ԱՀ նախագահին՝ ով հանդիսանում է նաեւ  ԱՀ կառավարության ղեկավարը, չպարզաբանելու դեպքում ՀՀ ԲՏ նախարար Հակոբ Արշակյանի 18․12․2019թ․ մամուլի ասուլիսում արված հայտարարությանը, որ Արցախի  բջջային կապի միակ օպերատորի  մենաշնորհը ավարտվում է 2020թ.–ին , Հ․ Արշակյանին չպատասխանելու դեպքում ստացվում է, որ ԱՀ կառավարությունը տարիներ շարունակ ստել է սեփական ժողովրդին։ 

Պատասխան․ 

Մանրամասնելով Մհեր Պողոսյանը նշել է, որ տարիներ շարունակ ԱՀ կառավարության մակարդակով  արցախցիներին ներկայացրել են, որ Ղարաբաղ Տելեկոմին բջջային կապի մենաշնորհ է տրված 30 տարով, ըստ որի մենաշնորհի ժամկետը կավարտվեր  2030 կամ 2031թ.–ին։ Այդ մասին բազմիցս  նշել են ԼՂՀ նախկին  վարչապետ եւ պետնախարար Արայիկ Հրությունյանը, ինչպես նաեւ այլ պետական պաշտոնյաններ։

Փաստորեն ստացվում է, որ  վերջին հաշվով խաբել են սեփական ժողովրդին։

 

 

https://www.facebook.com/mher.poghosyan.3/posts/2592966910740536

Posted On Ուրբաթ, 20 Դեկտեմբերի 2019 19:35

«Մենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ միասին արդյունավետ աշխատանք ենք ունեցել, և սակագները նվազել են 11-44 տոկոսով թե՛ մուտքային, թե՛ ելքային զանգերի համար»,– ասաց նախարարը` անդրադառնալով 2019թ.–ի ընթացքում արդեն իսկ վերանայված սակագներին։

Թե որքանով կիջնեն սակագները 2020թ.–ի հուլիսին, Արշակյանը չցանկացավ ասել` պատճառաբանելով, որ բանակցությունները բջջային կապի օպերատորների հետ ընթացքի մեջ են։

«Բայց շատ կիջնեն։ Արցախում տարիներ շարունակ բջջային կապի ոլորտը մենաշնորհային իրավունքով տրված էր բջջային կապի մեկ ընկերության, որի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2020թ.–ին։ Դա կբերի նրան, որ այս ոլորտն էլ ավելի կկարգավորվի»,– ասաց նախարարը։

 

Posted On Ուրբաթ, 20 Դեկտեմբերի 2019 11:39

Microsoft-ը հաստատել է, որ մասամբ կաջակցի Windows 7-ին հետմահու՝ օպերացիոն համակարգի կյանքի պաշտոնական ժամկետի վերջանալուց հետո։ Այս մասին իր բլոգում հայտնել է ՏՏ մասնագետ Մարտին Բրինքմանը, հայտնում է Lenta-ն։

Բրինքմանը Microsoft-ի մասնագետներին հարցրել է, թե կավարտվի արդյոք Windows 7-ի աջակցությունը նույնիսկ կոմերցիոն արտոնագրերի դեպքում։ Ընկերությունում նկատել են, որ ընդլայնված աջակցությունը կավարտվի, սակայն բիզնես-տարբերակների սեփականատերերը կստանան անվտանգության Microsoft Security Essentials կոդերը։ Խոսքը ՕՀ-ի հատուկ տարբերակի մասին է, որը մինչեւ երեք տարրվա վճարովի աջակցություն ունի։

Մարտինի պատասխանից հետո Microsoft-ը թարմացրել է Windows 7-ի մասին տեղեկատվությունը իր կայքում։ Ընկերությունը հայտարարել է, որ անվտանգության կոդերը կշարունակեն թողարկվել, սակյան Microsoft Security Essentials համակարգը չի թարմացվի։ Բրինքմանը ենթադրել է, որ արտակարգ դեպքերում Microsoft-ն, այնուամենայնիվ, կաջակցի Windows-7-ի բոլոր տարբերակներին։

Windows 7-ի ընդլայնված աջակցությունը կավարտվի 2020թ․ հունվարի 14-ին։ Microsoft-ը կոչ է անում օգտատերերին անցնել ժամանակակից Windows 10-ին եւ հունվարի 15-ից հետո սեփականատերերին կուղարկի համակարգում ներկառուցված ծանուցումները անցման անհրաժեշտության մասին։ Windows 7-ի մասին հաղորդագրությունը տրվել է 2009թ․ հուլիսին։

 

News.am

Published in Տնտեսական
Posted On Ուրբաթ, 20 Դեկտեմբերի 2019 07:56

Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

 

<< Դեկտեմբերի 5 -ից 8-ը գտնվում էի Երևանում՝ Հադրութ քաղաքի փողոցների և տոնածառի լուսավորման համար գույք ձեռք բերելու նպատակով։ Պետք է փորձենք մեր երեխաների համար պատշաճ տոնական տրամադրություն ապահովել։

Սակայն չեմ կարող չանդրադառնալ Արայիկ Հարությունյանի Հադրութ կատարած այցին։

Այն, որ ասում են արջը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ մեղրի մասին, հիմա Արայիկ Հարությունյաննա, էլի տնտեսական աճից խոսեց, 3G կապի անհրաժեշտությունից, բժշկական ապահովագրությունից, գյուղատնտեսությունից և այլ հարցերից։

Հադրութ եք ժամանել, պարոն Հարությունյան, Հադրութի հիմնական խնդիրներից էլ խոսեիք՝ ջրահեռացման բացակայության, ճանապարհաշինության ,

գազաֆիկացման և այլ հուզող բազմաթիվ խնդիրներից։ 10 տարվա ընթացքում արդյոք հնարավո՞ր չէր լուծել այդ խնդիրները,

պատասխանեմ՝ հնարավոր էր, եթե Դուք և Ձեր մտածելակերպը որդեգրած անձինք անձնական շահը չգերադասեին ազգայինից։

Խոսում էիք բջջային օպերատորի մենաշնորհի մասին, բայց վերջերս Ղարաբաղ տելեկոմը Ձեր հաշվին է փոխանցել 100 մլն. ՀՀ դրամ, այստեղից կարելի է ենթադրել, որ դուք երաշխավորել և շարունակում եք երաշխավորել երկրորդ օպերատորի մուտքի արգելափակումը։

Էտ 100 միլիոնն էլ պարզա, որ Ձեր նախընտրական քարոզարշավի հովանավորման համար է։

Փաստեր շատ կան,և Ամանորյա տոներից հետո հանրությունը կտեսնի Ձեր իրական դեմքը։

Դուք և Ձեր թալանամետ գործընկերները թալանել եք Արցախը,վատնել եք սփյուռքի ներդրած ֆինանսական միջոցները և պիտի ենթարկվեք քրեական պատասխանատվության։ >>

 https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1466525330192786&id=100005059991404

Posted On Երկուշաբթի, 09 Դեկտեմբերի 2019 19:02
Էջ 1, 2-ից

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` artsakh1in@gmail.com

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում