«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է 9 մլն 856 հազար 100 ԱՄՆ դոլար:
Անցյալ տարի՝ «Հեռուստամարաթոն 2018»-ի ընթացքում հանգանակվել էր շուրջ 1.3 մլն դոլարով ավելի՝ 11 մլն 109 հազար:
Այսօր՝ նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամն անցկացնում է ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո: 12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երևանում, իսկ հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից։
«Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։ Ընդհանուր առմամբ հարյուրից ավել համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։
23:25
Այս պահի դրությամբ հեռուստամարաթոնը հանգանակել է 1 մլն 377 հզր 949 ԱՄՆ դոլար՝ առանց ԱՄՆ-ի արդյունքների:
00.23
Այս պահի դրությամբ հեռուստամարաթոնը հանգանակել է 2 մլն 635 հզր 439 ԱՄՆ դոլար՝ առանց ԱՄՆ-ի արդյունքների:
02:36
Այս պահի դրությամբ հեռուստամարաթոնը հանգանակել է 7 մլն 012 հզր 695 ԱՄՆ դոլար՝ առանց ԱՄՆ-ի և Հարավային Ամերիկայի արդյունքների:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է պահպանեն միջուկային զենքի չտարածման պայմանավորվածությունը: Այս մասին հաղորդում է TASS-ը: Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել ճապոնական Նագասակիում, որտեղ 1945 թվականին միջուկային ռումբ են նետել:
Հովվապետի խոսքով՝ քաղաքական առաջնորդները պետք է պահպանեն այդ սկզբունքները, որոնք երաշխավորում են զինաթափում և չտարածում, այդ թվում՝ Միջուկային սպառազինության արգելման համաձայնագիրը:
«Քաղաքական առաջնորդներին խնդրում եմ չմոռանալ, որ այդ զենքը չի կարող պաշտպանել ո՛չ ազգային անվտանգության, ո՛չ միջազգային կայունության սպառնալիքներից»,- ասել է Ֆրանցիսկոսը:
Նա նաև նրանց կոչ է արել հրաժարվել անվստահությունից և նախազգուշացրել սպառազինության նկատմամբ վերահսկողության միջազգային համակարգի հնարավոր կործանման մասին:
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` [email protected]