Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահն ասել է, թե որոշ հարցերի վերջնական պատասխանները պետք է ստանան Սերժ Սարգսյանից: Որպես ԱԺ 5-րդ գումարման փոխնախագահ եւ ՀՀ ԳՄ անդամ, վերահատատում եմ, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա գրել է. «Միեւնույն ժամանակ պնդում եմ, որ հանձնաժողովը պարտավոր է լսել նախկին ԱԺ պատգամավոր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե որտեղից նրան տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել, տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ եւ որ այս պատերազմի նպատակը Ադրբեջանին ԵԱՏՄ-ին անդամակցությունն էր:

Այս հույժ կարեւոր տեղեկության աղբյուրը պետք է բացահայտվի, ինչը կտա մի շար հարցերի պատասխաններ:

Եթե հանձնաժողովի նպատակը ոչ թե շոուներ եւ քաղաքական սերիալներ բեմականացնելն, այլ իրական արդյունավետությունը, ապա Փաշինյանը պետք է պատասխանը վերոնշյալ հարցերին»:

 

Posted On Երկուշաբթի, 09 Դեկտեմբերի 2019 13:47

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիան կազմակերպության կողմից անցկացվող «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների փորձագիտական համաժողով»-ում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին  առաջադրված մեղադրանքի շուրջ դիտարկումներին:

«Օրեր առաջ մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ինձ զարմացրեցին դրա հետ կապված արձագանքները: Շատերը նշում են, թե ինչ զավեշտ է՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 մլն դրամի հետ կապված մեղադրանք է առաջադրվել: Կարծես՝ ոմանք կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են համերգ հեռուստադիտողների հայտերով: Հայտ է ներկայացվում՝  խնդրում եմ մեկ քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 մլն դրամի սահմաններում: Հետո դրանից  բխում է հաջորդ հարցը, թե ինչու ես պատվիրել 400 մլն դրամանոց գործ, այլ ոչ թե 4 մլրդ դրամանոց: Այնպիսի տպավորություն է, որ կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի ընկալումը մեկը մյուսի շարունակությունն է: Այսինքն, ըստ էության, գործ ունենք նույն ծագման հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Նիկոլ Փաշինյանը:

Posted On Երկուշաբթի, 09 Դեկտեմբերի 2019 13:42

Արցախի հեռահաղորդակցային օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մասին, ինչպես հանգուցյալի, կամ լավը պետք է խոսել, կամ ոչինչ: Այստեղ քննադատական խոսքը ծանր են տանում: «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ դուստր ձեռնարկությունը՝ «ՎիվաՍելը», հայաստանյան մամուլում սիրում է գովազդներ տեղադրել, հոլովակներ նկարել, թե ինչպես է ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը աղքատներին տներ բաժանում, չեզոքացնելով քննադատող հրապարակումների վտանգը հայաստանյան ԶԼՄ-ներում:

Արցախում էլ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ին օգտվում է իշխանության պաշտպանությունից: Ապրիլի, օրինակ, նկատի ունենալով  «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի մատուցած ծառայությունների ցածր որակը, լսումներ պետք է կայանային Արցախի խորհրդարանում, սակայն ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, որը նաև Արցախի  նախագահի թեկնածուներից է, տապալեց այս լսումները, հայտարարելով, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեգին Օդբաշյանը չի ցանկանում այս ձևով քննարկում լինի, ուստի քննարկումը փակ է լինելու:

 Եւ հանկարծ հայաստանյան լրատվամիջոցներից մեկը՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության Forrights.am կայքը հանդգնում է գրել, որ Արցախի բնակչությունը, ինչպես նաև այն տեղ ծառայող զինվորներն ու նրանց ընտանիքները դժգոհ են բջջային կապի գներից, որակից, որ Արցախում մարդիկ ընդվզում են բջջային կապի միակ տիրակալի դեմ, որ այնտեղ մի ամբողջ հասարակական շարժում է ձևավորվել՝ «Ալօ» նախաձեռնությունը, որը պայքարում է ընդդեմ «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության թալանի, համախմբում է մարդկանց, ի մի է բերում նրանց բողոքները:

Եւ ահա ընկերությունը ի դեմս մամուլի խոսնակ Արթուր Գրիգորյանի դեկտեմբերի 2-ին artsakhpress.am կայքին տված հարցազրույցում  վատաբանում է, զրպարտություն ու հերյուրանք է տարածում Forrights.am-ի վերաբերյալ: Արթուր Գրիգորյանը, հանդիսանալով «Ղարաբաղ Տելեկոմի», կամ ինչպես Արցախում են ասում,

«ԿՏ»-ի խոսնակ, իհարկե, ի պաշտոնե պարտավոր է պաշտպանել հարազատ ընկերությունը, չհամաձայնվել ժողովրդի կարծիքի հետ, որ այն իսկական չարիք է դարձել բնակչության գլխին, որ այն թալանում է մարդկանց և առաջին հերթին Արցախի սահմանները պահպանող զինծառայողներին: Օրինակ, նա ասում է. «ՊԲ զինծառայողների համար ամիսներ ի վեր գործում է «Հզոր Բանակ» սակագնային փաթեթ, երբ կարող ես 240ր խոսել Արցախի և ՀՀ աբոնենտների հետ՝ րոպեն 11.03 դրամով: Գումարած SMS-ները»:

Սակայն չի ասում, որ «Հզոր Բանակ» փաթեթի համար պետք է ամսական 3200 դրամ վճարել: Այն  ներառում է 120 րոպե դեպի Արցախ  և 120 րոպե դեպի ՀՀ բջջային ցանցեր և ունի 30 օր վավերականության ժամկետ: Արցախցի զինվորին պետք չի Հայաստան զանգել, և նա օգտագործում է միայն 120 րոպեն: Հայաստանցի զինվորն էլ չի օգտագործում դեպի Արցախ զանգերը, այսինքն, նա նույնպես օգտագործում է ընդամենը 120 րոպեն: Արդյունքում ստացվում է, որ 3200 դրամով «Հզոր Բանակ» փաթեթի բաժանորդները գնում են ընդամենը 120 րոպե, իսկ դա նշանակում է, որ 1 րոպեի գինը ոչ թե 11,3 դրամ է, ինչպես ներկայացնում է «ԿՏ»-ի խոսնակը, այլ 26, 7: Բացի դա, եթե բաժանորդը 30 օրից չվերալիցքավորի հաշիվը, ապա 30 րոպեից քարտը երկկողմանի անջատվում է:

Այսպիսի ստորացուցիչ պայմաններ հայկական տիրույթում աշխատող բջջային օպերատորներից ոչ մեկը չունի: Իսկ 11,3 դրամ/րոպե գինը «ԿՏ»-ի խաբեություններից մեկն է, որոնց պատճառով ընկերությունն այս վաղուց կորցրել է վստահությունը Արցախում ու Հայաստանում, և անգամ այս ընկերության կնքահայրը համարվող Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը բջջային  կապն է համարում  է հանրապետության  ամենամեծ խնդիրը:

Մամուլի խոսնակի այս մանր խաբեությունները, զրպարտությունների և մեր հասցեին «սեփական շահ» հետապնդելու մեջ չհիմնավորված, մերկապարանոց պնդումների համար խոսնակը աշխատավարձ է ստանում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունից և դրա տնօրեն Կարեկին Օդբաշյանից: Եւ քանի որ մամուլի խոսնակը պատկերավոր ասած. իր ղեկավարի «շուրթերն» է, որը պաշտոնապես արտահայտում է ղեկավարության  կարծիքը, հետևապես համարում ենք, որ «Ղարաբաղ տելեկոմ» ընկերթյան տնօրեն Կարեկին Օդբաշյանը պարտավոր է ներողություն խնդրել Forrights.am կայքից և իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանից իր խոսնակի արած հետրևյալ արտահայտության համար.

«Այդ կայքը ստեղծել է մի հ/կ, որի ղեկավարը, ըստ «օդում կախված լուրերի», իրավապաշտպան գործունեության ծածկոցի տակ, բազմիցս թիրախավորել է հայկական Զինված Ուժերը՝ Բանակին հանիրավի վերագրելով մահացու մեղքեր, տարբեր միջադեպերով նախքան պաշտոնական եզրակացություններ ստանալը՝ իրավիճակները մեկնաբանել ընդդեմ զինվորական ղեկավարության: Կարող եք ճշտել ՊՆ պատասխանատուներից»:

Եթե Օդբաշյանը ներողություն չխնդրի մեր կազմակերպությունից, ապա մենք կհամարենք, որ նա իր խոսնակի այս հայտարարությամբ նա ևս  մեղսակից է դառնում խաղաղ պայմաններում զոհված զինվորների հարեին, չբացահայտված սպանություններին, և որ ուղղակի հրահանգներ է ստանում ՀՀ պաշտպանության նախարարության այն թևից, որը տարիներ շարունակ աչք փակելով հայկական բանակում  տիրող հանցավոր բարքերի և կոռուպցիայի վրա, նպաստել է սպանությունների կոծկմանը:

Ինչ վերաբերում է «ԿՏ»-ի բջջային կապի համար սահմանած գներին, ապա մնում  ենք մեր այն համոզմունքին, որ ընկերությունն այս թալանում է արցախցիներին ու Արցախում ծառայող հայաստանցի զինվորներին:

Սյուզան Սիմոնյան

http://forrights.am/

Posted On Ուրբաթ, 06 Դեկտեմբերի 2019 13:37

ՀՀ –ում  տեղի ունեցած հեղափոխությունից հետո  կրքերը թեժանում են նաեւ Արցախում. մոտենում է ԱՀ 2020 թ-ի կայանալիք ընտրությունները:Եւ դա փաստում է ,որ ժողովուրդը մտահոգված է  իր ապագայով: Քննարկումները թեժանում են նաև ԶԼՄ-ներում:

Արցախի 1-ի  տաղավարը հյուրընկալել է ԱրՊՀ-ի նախկին դասախոս Արտուր Օսիպյանին, ում խոսքով չնայած նրան որ մարդիկ հոգնել են քաղաքականությունից, բայց համենայնդեպս դրա մասին է գնալու խոսքը:

- Հիմա իրավիճակը նախկինի պես ստանդարտ չէ: Սա առաջին անգամ է, երբ չգիտենք , թէ ո՞վ է լինելու նախագահը: Ներքաղաքական իրավիճակում խառնաշփոթ է,- ասաց պ-ն Օսիպյանը:

 - Ժողովուրդը հիմա կողմնորոշված չէ: Տարբերակներ են առաջարկում , թե ո՞վ լինի նախագահը , սակայն չկա խնդրի լուծման կոնկրետ ձև, եթե լիներ , ապա մեր ժողովուրդը ոտքի կկանգներ, ինչպես  1988թ-ն, երբ մի նպատակի շուրջ համախմբված կանչում էր միացում:  Մեր ժողովուրդը դուխի խնդիր չունի: 

 Հարցին, թե իր կարծիքով համակարգային   ի՞նչ փոփոխությունների  մասին է խոսքը, որի մասին խոսում են գրե թե բոլոր պաշտոնյաները,

պ-ն Օսիպյանը պատասխանեց, նայած թե ինչ ոլորտի մասին է խոսվում: Եթե տվյալ  պաշտոնյանները ի նկատի ունեն ընդհանուր առմամբ, համակարգային փոփխությունները ապա հարկ է խոսել Սահմանադրությունից:

-Մեր Սահմանադրությունը <<վզի փաթաթած>> Սահմանադրություն է,-ասաց պ-ն Օսիպյանը , հավելելով , որ ժողովուրդը մեղք չունի , քանի որ պետական քարոզչամեքենան , որի մասն է կազմում Արցախի հանրային  հեռուստատեսությունը ՝  պետք է օբյեկտիվորեն ներկայացնի իրականությունը, լուսաբանի հակառակ կողմերի կարծիքները, այլ ոչ թե մեկինը:

            ՀՀ-ի  և ԱՀ իշխանությունների մեջ եղած  լարվածությունը կարո՞ղ է արդյոք ազդել  2020 թ-ին կայանալիք ընտրությունների վրա , Ա. Օսիպյանը պատասխանեց , որ լարվածության պատճառը  ՀՀ-ում  տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն Է, որն  այժմ ընդհանում է նաև Ղարաբաղում: 

- Եթե հեղափոխությունը Ղարաբաղում կրվեց , ինչպես Աբովյանում, ապա դա որոշակի դժվարություններ կստեղծի թե՛ ՀՀ-ի  , թե ՛ Արցախի ժողովրդի համար,

- ասաց Օսիպյանը, նշելով , որ դրա հավանականությունը այդքան բարձր չէ և ինչ որ լուծում  անպայման կգտնվի:

Խոսելով ՀՀ-ի իշխանության բացթողումների մասին , պ-ն Օսիպյանը առանձնացրեց Արթուր Վանեցյանի հրաժարականը ու նրանց ներթիմային խնդիրները: Սակայն  նրա կարծիքով այդ ամենը նորմալ է,  և ոչ մի արտառոց բան չկա:

- Կոպիտ սխալ կլինի Ղարաբաղի հարցում տարածքային զիջումներ, որ չկա ու չի էլ լինելու: Հատկապես Լավրովի հայտարարությունից հետո, նշեց Օսիպյանը: 

Արթուր Օսիպյանի կարծիքով երկրի կարևոր և լուրջ խնդիրների լուծումը հնարավոր է միայն համաժողովրդական պայքարի միջոցով: Սակայն գիտենք,  որ ժողովրդի մեջ կա մտավախություն , որ նման հանրահավաքների ժամանակ կարող է լինել անօրինական գործողություններ ուժային կառույցների կողմից, դրա հավանականության ու իր քաղաքական ակտիվության ժամանակ եղե՞լ է արդյոք նման անվայել վերաբերմունք հարցին,  

պ-ն Օսիպյանը պատասխանեց , որ մինչև հեղափոխությունը եղել է, սակայն հեղափոխությունից հետո Արցախի իշխանություննեը այդ հնարավորությունից զրկված են

Ըստ հայտարարության ստեղծվում է  նոր <<Արցախի հեղափոխական կուսակցություն>>, որի հիմնադիրներից մեկը հենց ինքն է : Ներկայիս քաղաքական վիճակը ճիշտ լուծման դեպքում  գնահատելով դրական Ա. Օսիպյանը նշեց , որ իրենց թիմը ունի և՛ գաղափարներ, և՛ ծրագրեր տվյալ հարցերը լուծելու համար:

 

- Բավական է լինի միայն մեկ կազմակերպված ուժ , որը կկարողանա ժողովրդի բողոքները , մտքերը ձևակերպի , գտնի այդ պրոբլեմների հիմքը ու լուծումներ, որից կբուժվի ժողովրդի սոցիալ- տնտեսական դաշտը, մինչև վերջնական կունենանք առողջ հասարակություն, պինդ ու կայուն երկիր: -, նշեց պ-ն Օսիպյանը: 

Հարցին եթե ինքը լիներ նախագահ՝ առաջինը , ո՞ր հարցին ուշադրություն կդարձներ, Ա. Օսիպյանը ասաց , 

- Որ նախագահ դառնալու մտադրություն  չունի, սակայն ունի ծրագիր , որով կարճ ժամանակում կարելի է լուծել  շատ խնդիրներ, բայց անհրաժեշտ է սկսել սոցիալ-տնտեսականն դաշտից:

Մանրամասն տեսանյութում:

Facebook

 

 Youtube

 

Posted On Ուրբաթ, 06 Դեկտեմբերի 2019 13:10
Էջ 2, 3-ից

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` artsakh1in@gmail.com

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում