Եկող տարին սկսելու ենք խորը հիասթափությամբ, քանի որ հեղափոխական իշխանություններն իրենց գրեթե ոչ մի խոստում չեն կատարել: Ու եթե սրան համադրենք, որ նոր իշխանությունները ոչ թե առաջ են գնում, այլ անընդհատ հետ, ու անցյալն են փորում, ապա կարելի կլինի ենթադրել, որ տնտեսական աճի, ներդրումների ու ներգաղթի խոստումները մնալու են  չկատարված առնվազն նաև 2020-ին:

2020-ի հունվարի 14-ին լրանում է Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարին, իսկ Սահմանադրության հոդված 115-ը մեզ հուշում է, որ՝ վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ԱԺ-ն ունի 132 պատգամավոր, ընդդիմադիր պատգամավորների թիվը 44-ն է՝ ներառյալ խմբակցությունում չընդգրկված պատգամավորը, անվստահության համար անհրաժեշտ է 67 ձայն։ Դիտարկենք դեպք, որ բոլոր ընդդիմադիր պատգամավորները կարող են հանգել կոնսենսուսի՝ վարչապետի մեկ թեկնածուի շուրջ, կնշանակի նրանց պակասելու է իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 անդամից ընդամենը 23-ի ձայնը։ Սա հասկանում է նաև Փաշինյանը, հասկանում է նաև որ ժամանակն աշխատում է ի վնաս իրեն, դրա համար մտածում է՝ «Մտրակի ու քաղցրաբլիթի» հայտնի սկզբունքի հիման վրա ընդդիմադիրներին իր կողքին պահել, կամ, գոնե, իր դեմ չհանել, թիմակիցներին էլ՝ սաստել։ Բայց ինչպես միշտ, միանգամայն հակառակ էֆեկտն է ստացվում։ Փաշինյանն անգամ իր թիմի ներսում չի տիրապետում իրավիճակին ու ամբողջությամբ անգամ իր թիմն իրենով չի արել, ուր մնաց՝ մյուսներին։ Ցանկացած ամենահասարակ տարակարծության դեպքում վարչապետը կարող է պարտադրել իր թիմակցին վայր դնել մանդատը, կամ պաշտոնանկ անել գործադիրի ներկայացուցչին։ Ու որպեսզի դժգոհության ալիքը չհանգեցնի նրա դեմ համակարգված ըմբոստության, Փաշինյանը գահընկեց արեց երկրի ամենաինֆորմացված ուժային կառույցների ղեկավարներին, ու իր թիմակիցների բերանով տարածեց, թե դրանով կանխեց խռովությունն իր դեմ։ Դե որպեսզի իր թիմակիցներին հասկացնի, որ եթե ԱԱԾ պետի դավադրությունն է կարողացել բացահայտել, նախկիների հետ կապն արձանագրել, ԱԺ պատգամավորներն ո՞վ դարձան, որ նրանց դավադրությունը չբացահայտվի։

Լա՜վ, բայց այդպես չկատարած խոստումներով, երկրում համընդհանուր ատելության մթնոլորտի առկայության պարագայում խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության ցանկացած քննադատության դեմ հարձակում ու շինծու քրեական գործերի հարուցում, սեփական թիմակիցների հանդեպ կամայական հաշվեհարդար, միջազգային ասպարեզում անկանխատեսելի ու անվստահելի գործընկերոջ համբավ, Ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ իրարամերժ քայլեր ու հայտարարություններ, այս ամենի տակից արդյոք հնարավո՞ր է դուրս գալ միայն թիմակիցների հանդեպ շանտաժով, որ եթե փորձեն իր դեմ աշխատել՝ կպատժվեն։

Posted On Հինգշաբթի, 05 Դեկտեմբերի 2019 11:05

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են, որ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ ՀՔԾ կողմից առաջադրված շինծու և անհեթեթ մեղադրանքի մասով իրեն մեղավոր չի ճանաչել՝ համարելով այն քաղաքական հետապնդում:

Հիշեցնենք, որ գործի վերաբերյալ քաղաքական գնահատականներն արդեն հնչեցվել են ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ, որում ասվում էր.

«Հաշվի առնելով ներկայացված մեղադրանքի շինծու և անհեթեթ լինելու հանգամանքը՝ հայտարարում ենք.

Posted On Հինգշաբթի, 05 Դեկտեմբերի 2019 11:04

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշումը, որով թույլատրվում է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաները ներկրել Հայաստան, այնուհետև ղեկը փոխել ձախային համակարգով, հետո ՀՀ օրենքով սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ-ում ու շահագործել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունն արգելել էր ընդհանրապես աջակողմյան ղեկային համակարգով մեքենաները ներկրել Հայաստան, և բազմաթիվ քաղաքացիները ներկրում էին Վրաստան, այնտեղ կատարում ղեկի տեղափոխում:

Posted On Հինգշաբթի, 05 Դեկտեմբերի 2019 11:00

 

Անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԳ նախարարի հետ Երևանում ունեցած հանդիպմանը՝ նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծել է Արցախի իշխանությունների ուղիղ ներգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ: Այդ պարբերությունը Բրատիսլավայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունից է, առանձնահատուկ հանգամանք դրանում:

Առանձնահատուկն այն չէ, որ նշվում է Արցախի բանակցային կողմ լինելու անհրաժեշտության մասին: Առանձնահատուկը տվյալ դեպքում այն է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարարը խոսում է Արցախի արտգործնախարարի հետ հանդիպման մասին: Հարցրե՞լ են համանախագահները կամ Մամեդյարովը այդ առնչությամբ, թե՞ նախաձեռնությունը Զոհրաբ Մնացականյանինն է, էական տարր է իհարկե, սակայն առանցքային է այն, որ նախարարական մակարդակի հանդիպման ընթացքում խոսվում է Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարների հանդիպման մասին, որ Երեւանում տեղի ունեցավ Բրատիսլավայի շեմին:

Ավելին, արտգործնախարարները միմյանց հետ հանդիպումից բացի, հանդիպեցին նաեւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, որի ժամանակ, բացի արցախյան գործընթացից, խոսվել է նաեւ Արցախի նախագահի ընտրության մասին, այդ թվում արցախյան հարցում հայկական կողմի շահի համապատկերում:

Ացախի համապետական ընտրությունը որպես քաղաքական գործընթաց կարող է ստանալ յուրօրինակ ճանաչում կարգավորման գործընթացի շրջանակում, որը նոր տրամաբանության ազդակներ կարող է ստանալ իր հերթին Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական վերափոխումների եւ ներհամակարգային իշխանափոխության ֆոնին:

Դե ֆակտո, թե Արցախում, թե Ադրբեջանում ընթանում է նոր իշխանության ձեւավորման գործընթաց: Արցախում այն տեղի է ունենում ժողորդավարա-իրավական տրամաբանության եւ կանոնների շրջանակում, Ադրբեջանում՝ այդ երկրին բնորոշ ամբողջատիրա-խանական համակարգի: Բրատիսլավայի հանդիպման վերաբերյալ հայկական կողմի հաղորդագրության տողատակում նշմարվում է, որ այդ գործընթացների մակարդակում կա որոշակի անուղղակի փոխազդեցություն-հաղորդակցություն:

Խոշոր հաշվով, նոր իշխանության ձեւավորման գործընթացոմ գտնվող Ստեփանակերտն ու Բաքուն աշխատում են կարգավորման գործընթացում զբաղեցնելիք տեղի եւ դիրքի շահեկանության ու տարածականության համար:

Այստեղ է հատկանշական Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախի հարցում Հայաստանի նոր իշխանությունը ավարտել է դիրքավորումը, լուծելով նոր ասելիքի եւ դրա ամրապնդման խնդիրները հայկական շահի ու անվտանգության շրջանակում: Հայաստանում թավշյա հեղափոխությունը Հայաստանին օգնեց առաջ անցնել, թեեւ դրա ջանքը փորձեց կատարել Իլհամ Ալիեւը՝ վեց ամիս առաջ բերելով հերթական նախագահական ընտրությունը 2018 թվականին:

Բաքուն այժմ փորձում է արդեն հետ չմնալ Արցախի դիրքավորումից:

 
Posted On Հինգշաբթի, 05 Դեկտեմբերի 2019 10:57

 

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշումը, որով թույլատրվում է աջակողմյան ղեկային համակարգ ունեցող մեքենաները ներկրել Հայաստան, այնուհետև ղեկը փոխել ձախային համակարգով, հետո ՀՀ օրենքով սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ-ում ու շահագործել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունն արգելել էր ընդհանրապես աջակողմյան ղեկային համակարգով մեքենաները ներկրել Հայաստան, և բազմաթիվ քաղաքացիները ներկրում էին Վրաստան, այնտեղ կատարում ղեկի տեղափոխում:

Published in Հայաստան
Posted On Հինգշաբթի, 05 Դեկտեմբերի 2019 10:49
Էջ 3, 3-ից

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` artsakh1in@gmail.com

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում