Այսօրվա խորհրդարանին ու խորհրդարանական մեծամասնությանը կարելի՞ է համեմատել նախորդ խորհրդարանների մեծամասնության հետ, իհարկե՝ ոչ, դրա համար նույնիսկ եզրեր չկան: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով խորհրդարանի վատ աշխատանքի եւ թիմից դժգոհության մասին` նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իմ կանխավարկածն այն է, որ մենք կունենանք հերթական խորհրդարանական ընտրություններ: Սակայն քաղաքական պրոցեսներ են, և, եթե արտահերթ ընտրության անհրաժեշտություն առաջանա, ապա՝ կառաջանա: Սակայն այս պահին կանխավարկածն այն է, որ ամեն ինչ տանում է դեպքի հերթական ընտրություններ»,- նշեց նա:
Խոսելով սահմանադրական փոփոխությունների եւ «Սերժ Սարգսյանի կոստյում» հայտնի արտահայտության մասին, վարչապետը նշեց, թե այս պահին ապրում է հենց այն տանը, որտեղ ապրել է Սարգսյանը, սակայն վերանորոգել է տունը եւ սևը դարձրել սպիտակ: «Իմ կոստյումը գիտե՞ք ինչով է տարբերվում Սերժ Սարգսյանի կոստյումից: Իմ գրպանում միլիարդներ չկան, որ ես կարող եմ օգտագործել ընտրակեղծիքների, մարդկանց վախեցնելու համար: Իմ գրպանում 20-25 լրատվամիջեց չկա: Սա է կոստյումի տարբերությունը», – հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
"Արցախում զոհված ազատամարտիկների քանդված գերեզմանները։
Արցաախի իշխանությունները զոհված ազատամարտիկների անվան տակ սփյուրքահայերից գումար են հայթայթել և օգտագործել սեփական հաճույքների համար",- պնդում է Արցախում զոհված ազատամարտիկի որդին:
«ԱԼՕ» նախաձեռնող խմբի համակարգող Մհեր Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում նամակով դիմել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին․
«Հարգելի Բակո Սահակյան,
Արցախի պետականաշինության շահերից է բխում, որպեսզի Դուք արձագանքեք այս հայտարարությանը, հակառակ դեպքում ստացվում է, որ Արցախի իշխանությունը տարիներ ի վեր պետական մակարդակով ստել է սեփական ժողովրդին
Հարգանքներով
Մհեր Պողոսյան»
Արցախի Առաջին լրատվականը դիմել է Մհեր Պողոսյանին պարզաբանելու, թե ի՞նչ է նկատի ունեցել նա, որ ԱՀ նախագահին՝ ով հանդիսանում է նաեւ ԱՀ կառավարության ղեկավարը, չպարզաբանելու դեպքում ՀՀ ԲՏ նախարար Հակոբ Արշակյանի 18․12․2019թ․ մամուլի ասուլիսում արված հայտարարությանը, որ Արցախի բջջային կապի միակ օպերատորի մենաշնորհը ավարտվում է 2020թ.–ին , Հ․ Արշակյանին չպատասխանելու դեպքում ստացվում է, որ ԱՀ կառավարությունը տարիներ շարունակ ստել է սեփական ժողովրդին։
Պատասխան․
Մանրամասնելով Մհեր Պողոսյանը նշել է, որ տարիներ շարունակ ԱՀ կառավարության մակարդակով արցախցիներին ներկայացրել են, որ Ղարաբաղ Տելեկոմին բջջային կապի մենաշնորհ է տրված 30 տարով, ըստ որի մենաշնորհի ժամկետը կավարտվեր 2030 կամ 2031թ.–ին։ Այդ մասին բազմիցս նշել են ԼՂՀ նախկին վարչապետ եւ պետնախարար Արայիկ Հրությունյանը, ինչպես նաեւ այլ պետական պաշտոնյաններ։
Փաստորեն ստացվում է, որ վերջին հաշվով խաբել են սեփական ժողովրդին։
https://www.facebook.com/mher.poghosyan.3/posts/2592966910740536
«Մենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ միասին արդյունավետ աշխատանք ենք ունեցել, և սակագները նվազել են 11-44 տոկոսով թե՛ մուտքային, թե՛ ելքային զանգերի համար»,– ասաց նախարարը` անդրադառնալով 2019թ.–ի ընթացքում արդեն իսկ վերանայված սակագներին։
Թե որքանով կիջնեն սակագները 2020թ.–ի հուլիսին, Արշակյանը չցանկացավ ասել` պատճառաբանելով, որ բանակցությունները բջջային կապի օպերատորների հետ ընթացքի մեջ են։
«Բայց շատ կիջնեն։ Արցախում տարիներ շարունակ բջջային կապի ոլորտը մենաշնորհային իրավունքով տրված էր բջջային կապի մեկ ընկերության, որի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2020թ.–ին։ Դա կբերի նրան, որ այս ոլորտն էլ ավելի կկարգավորվի»,– ասաց նախարարը։
Հայտնի է N1 Զինկոմիսարիատի շենքի փլուզումից տուժած 14 անձանց ինքնությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N1 Զինվորական կոմիսարիատի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել էր, որ փլուզվել է Հալաբյան փողոցի թիվ 19ա հասցեում գտնվող թիվ 1 զինկոմիսարիատի (2 հարկանի շինություն) 1-ին հարկի սենյակներից մեկի (ծառայում է որպես դահլիճ) հատակը (մոտ 30 քմ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1 տուժած հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Իրավիճակը պարզաբանելու նպատակով Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը մեկնել է Արմենիա ՀԲԿ, որտեղ պարզվել է, որ հոսպիտալացվել են Էրիկ Վ.-ն (ծնված 2001 թ.), Հայկ Մ.-ն (ծնված 2001 թ.), Արթուր Մ.-ն (ծնված 2001 թ.), Խաչատուր Թ.-ն (ծնված 2001 թ.), Գրիգոր Թ.-ն (ծնված 2001 թ.), Միհրան Ա.-ն (ծնված 2001 թ.), Ժորա Ա.-ն (ծնված 2001 թ.), Ռաֆիկ Մ.-ն (ծնված 2001 թ.), Աշոտ Ի.-ն (ծնված 2001 թ.), Հայկ Մ.-ն (ծնված 2000 թ.), Տիգրան Հ.-ն (ծնված 2001 թ.), Արտաշես Ն.-ն (ծնված 2001 թ.), Անահիտ Ա.-ն (ծնված 1957 թ․) և Նաիրա Մ.-ն (ծնված 1974 թ․):
Բժիշկները Նաիրա Մ.-ի, Հայկ Մ.-ի (ծնված 2001թ.) և Էրիկ Վ.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հավաքակայանի փլուզված հատվածին հարակից սենյակից 3 անձի դուրս են բերել արգելափակումից:
Դեպքի վերաբերյալ տեղեկացվել են ՀՀ ԿԵ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ԿԵ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները։
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` [email protected]