Դեկտեմբերի 2-ին Artsakhpress.am կայքով ՂՏ-ը տարածել էր նյութ, որտեղ ապակողմնորոշել է հանրությանը:

 Եվ հերթական սուտ տեղեկություններ է տարածել ԱԼՕ շարժման մասին

 - Եկեք տարանջատենք կյանքն ու ֆեյսբուքը: Իրական կյանքում կան իրական խնդիրներ ու լուծումներ, վիրտուալում, ցավոք նաև՝ միայն սեփական շահեր հետապնդող ֆեյք նյուզ: Հիմա հայտնվել է մի կետ, որտեղ նշված կայքի և «Ալօ»-ի շահերը համընկել են՝ «Բանակ-կապ-հեռահար նպատակներ» եռանկյունում: Ինչ է արել forrights.am-ը

 Մենք փորձել ենք իմանալ ՂՏ-ից, թե ինչ ինիկատի ունեն սեփական շահ ասելով: Բնականաբար պատասխան չի եղել և մեզ առաջարկել են այդ հարցը ուղղարկել նամակով, պատճառաբանելով, թե չեն ճանաչում ում հետ են խոսում, այն ինչ ցանկացած քաղաքացուն պարտավոր են պատասխանել իրենց գրածների համար:

 Հիմա հարց է առաջանում, եթե հեռախոսով չեն ճանաչում ԱԼՕ նախաձեռնության կարգավորող Մհեր Պողոսյանին և առաջարկում են հարցը էլեկտրոնային փոստով ուղղարկել, ապա ինչպես պիտի ճանաչեն էլեկտրոնոյին փոստով:

Ըստ մեզ, հանրությանը ուղվող ցանկացած նյութ պարտավոր են պարզաբանել նյութ տարածողները: Բնականաբար մենք էլեկտրոնային փոստով չենք ուղղարկի, քանզի անպատասխան են մնացել մեր բազմաթիվ նամակները ԱԼՕ շարժման կողմից և պարզ երևում է, որ ՂՏ-ն իր հերթական սուտն է տարածել հանրությանը ապակողմնորոշելու համար:

Հեռախոսազանգի ձայնագրությունը

 

Posted On Չորեքշաբթի, 04 Դեկտեմբերի 2019 09:01

Հայաստանի և Արցախի միջև զանգերն իրականացվում են ռոմինգ ծառայության միջոցով, մեկ րոպե խոսելու համար վճարելով 45 դրամ: 

Զինվորի հեռախոս լիցքավորելը մեծ գումարներ է տանում ընտանեկան բյուջեից: Ըստ

Forrights.am-ի հարցման արդյունքների,  միջին եկամուտ ունեցող ընտանիքները զինծառայող զավակի հետ բջջային հեռախոսով խոսելու  համար  ամսական  ծախսում են միջինը 10 հազար դրամ:

Այս խնդրին Forrights.am-ը անդրադարձել էր «Արցախի բջջային օպերատորները թալանում են հայաստանցի զինծառայողների ընտանիքներին» վերնագրով հոդվածում:

Մեր հրապարակմանը կոշտ արձագանքել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը, մեզ մեղադրելով պրոֆեսիոնալիզմի բացակայության ու սուտ տեղեկություններ տարածելու համար: Ընկերությունն այս , որը նույն «ՎիվաՍել» ապրանքանիշի տերն է, թեև սովորաբար չի շեշտում իր և «ՎիվաՍելի» կապը, հանդես է եկել պարզաբանմամբ, որում հայտնում է, որ զինծառայողների համար գործում է «Հզոր Բանակ» փաթեթը,  որտեղ ՀՀ և Արցախ զանգերի համար սահմանված է մոտ 11դր/ր հատուկ սակագին:

Իրականում այս փաթեթի մասին ոչ միայն մենք, այլ որևէ զինծառայող տեղյակ չէ: Այս ծառայությունը պարզապես բլեֆ է:

 Արցախում մի ամբողջ շարժում է ձևավորվել «ԱԼՕ» /«Աշխարհի լավագույն  օպերատոր»/, որը պայքարում է ընդդեմ «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության թալանի: Այս խմբին բազմաթիվ արցախցիներ են դիմում և իրենց դժգոհությունն են հայտնում կապի ու ինտերնետ ծառայությունների որակի, գների  կապակցությամբ:

Խմբի համակարգող Մհեր Պողոսյանը կապ հաստատեց Forrights.am-ի հետ և մեզ տրամադրեց տեսանյութեր, որոնցում  մարդիկ դժգոհություններ են հայտնում  «Ղարաբաղ Տելեկոմից»: 

Այսպես, տեսանյութերից մեկում զինծառայողը խոսում է այն մասին, որ Արցախում ծառայող զինվորները մի քանի անգամ շատ են վճարում բջջային կապի համար, քան նրանք, ովքեր ծառայում են Հայաստանի զորամասերում:

Ստեփանակերտում բնակվող ուսուցչուհին, օրինակ,  ասում է, որ այն շենքում, որտեղ ինքը բնակվում է՝ Մաշտոցի 4 հասցեում, իրեն չեն տրամադրում ինտերնետ ծառայություն, ասելով, որ «տեղ չկա», արդյունքում նա չի կարողանում համացանց մտնել և կատարել իր աշխատանքային պարտականությունները, օրինակ, տեղեկացնել երեխաների ծնողներին, թե ինչ հանձնարարություններ է տվել աշակերտներին:

Տեսանյութերից մյուսում էլ «Ղ-Տելեկոմի» նախկին աշխատակիցը պատմում է, որ իրեն ազատել են աշխատանքից միայն  այն բանի համար,  որ չի խաբել հաճախորդին ու պարզ բացատրել է, որ մալուխային ինտերնետ-կապը ավելի էժան է ու որակով:

Մեկ այլ տեսանյութում էլ Կարմիր Շուկա համայնքի բնակիչները բողոքում են, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը պարտադրում է  մարդկանց ամսական 3000 դրամի լիցքավորում կատարել, և եթե նրանք չկատարեցին, ապա համարը անջատում են, կամ, ինչպես Երևանում են ասում ՝ քարտը «վառվում» է:

«Մենք` ԱԼՕ նախաձեռնող խմբի անդամներս, մտահոգ ենք Արցախի կապի ոլորտում տիրող իրավիճակով, մատուցվող ծառայությունների որակով և սակագներով, ինչպես նաև այն հանգամանքով, որ 2002թ-ից «Ղարաբաղ -Տելեկոմ» ընկերությունը գործունեություն սկսելով մեր հանրապետությունում չհիմնավորված գնային քաղաքականություն է վարել տարիներ շարունակ, ինչը  պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անտեսվել է: Քաղաքացիներին մատակարարելով ոչ պատշաճ և անորակ կապ, ՂՏ ՓԲԸ-ը` ստացել է գերշահույթներ՝ դիմելով տարբեր տեսակի մեքենայությունների:

Վերլուծելով նախորդ տարիների փորձը մենք նախաձեռնել ենք շարժում, որը պայքարում է կապի ոլորտում մենաշնորհի վերացման, մրցակցության պայմանների ստեղծման համար, կապի և համացանցի որակի բարելավման և սակագների իջեցման ուղղությամբ: Նաև նպատակ ունենք ստեղծել հանրային վերահսկողության մեխանիզմներ կապի որակը բարձրացնելու վերաբերյալ: Մարդիկ մեզ հրավիրում են գյուղեր, համայնքներ են հրավիրում, որ գնանք լուսաբանենք, լսենք իրենց: Նրանք չգիտեն, թե ինչ անեն», — ասում է Մհեր Պողոսյանը:

«ԱԼՕ» նախաձեռնութունը ստորագրահավաք է կազմակերպել «բջջային» թալանը դադարեցնելու պահանջով: Կապից դժգոհ արցախցիների բողոքները հավաքում է, տեսանյութերը տեղադրում է համացանցում:

«Հազարավոր մարդիկ իրենց դժգոհորթյորններն են հայտնում, պաստառներն են կպցնում իրենց խանութներին, ավտոմեքենաների վրա, ուրիշ էլ ո՞նց արտահայտվեն», — հարցնում է Մհեր Պողոսյանը:  Նրա «ԱԼՕ» խումբը պահանջում  է, որ զինծառայողների համար կապի ծառայությունն անվճար լինի:Հարցին, թե արդյոք նա հանդիպել է «ՎիվաՍել»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և «Ղարաբաղ Տելեկոմի» գլխավոր տնօրեն Գարեգին Օդաբաշյանի հետ, նա պատասխանեց. «Մենք ոչ մեկի հետ էլ ցանկություն չունենք շփվելու, մենք պահանջում ենք արդարացի գին և որակյալ կապ»:

Մհեր Պողոսյանը արցախցիներից շատերի նման չի հավատում կապի ոլորտում մենաշնորհը վերացնելու մասին կառավարական խոստումներին, դրանք համարելով նախընտրական հնարքներ: Նա հիշեցնում է, որ դեռ 2018 թվականին հայտարարում էին, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը վերացվում է, և Հայաստանի օպերատորներին հրավիրել են Արցախ: Սակայն խոստումները չիրականացան:

Սյուզան Սիմոնյան

Աղբյոււը - http://forrights.am/

ԱԼՕ Facebook - https://www.facebook.com/aloArtsakh

 
 
Posted On Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2019 18:46

 

Արցախի ոստիկանապետ, գեներալ Լեւոն Մնացականյանը փոխել է Արցախի ճանապարհային ոստիկանության պետին: Նոր պետին ներկայացնելիս Մնացականյանը դժգոհություն է հայտնել եղած պատկերի վերաբերյալ, ասելով, թե անթույլատրելի է, որ ինն ամիսների վիճակագրությամբ առկա է ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով կորուստների կրկնակի աճը: Լեւոն Մնացականյանը հայտարարել է, որ իրենցից պահանջվում է ճանապարհային երթեւեկության կանոնների հստակ վերահսկողություն, եւ պետք է կատարեն այդ խնդիրը, ինչ էլ դա իրենց համար արժենա:

Published in Արցախ
Posted On Կիրակի, 24 Նոյեմբերի 2019 17:11

 

Տեղի է ունեցել է աշխարհի ամենատարօրինակ «լրագրողների փոխանակությունը»՝ հայ լրագրողները, որոնց ազգանունները չեն նշվում, եղել են Բաքվում, իսկ ադրբեջանցի լրագրողները, մեր տեղեկություններով, այցելել են Արցախ: Նրանց ազգանունները նույնպես չեն նշվում, ըստ երեւույթին, որ վտանգի մեջ չհայտնվեն Բաքվում:

Published in Արցախ
Posted On Շաբաթ, 23 Նոյեմբերի 2019 18:31

 

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Նոյեմբերի 20-ին «Վաղվա Արցախ» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ իմ՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի հավանական թեկնածուի, ոչ պաշտոնական հանդիպումը կուսակցության ղեկավար կազմի հետ: Կառուցողական քննարկում տեղի ունեցավ երկրի արտաքին և ներքին քաղաքական հարցերի շուրջ, ինչպես նաև նախանշվեցին առաջիկա համապետական ընտրություններում կուսակցության հետ մեր համագործակցության եզրերը:

Խորապես գնահատում եմ «Վաղվա Արցախ»-ի անդամների զորակցությունը և ըստ ամենայնի կարևորում կուսակցության աջակցությունն առաջիկա ընտրություններում:

Հանդիպման մասնակիցներս նաև ընդգծեցինք նախընտրական քաղաքակիրթ մրցակցության անհրաժեշտությունը և քաղաքական ընդդիմախոսների արժանապատվությունը վիրավորելու անթույլատրելիությունը։

 
Published in Արցախ
Posted On Շաբաթ, 23 Նոյեմբերի 2019 13:20
Էջ 7, 8-ից

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` [email protected]

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում