2019թ. Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հայտնի կոնսենսուսի վեց կետերը: Կոնսենսուսի ընդունումից հետո անցել է մեկ տարի՝ Արցախի քաղաքական կյանքում տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն՝ համապետական ընտրություններ:
Անց է կացվել և Արցախի Հանրապետության և Ազգային ժողովի ընտրությունները: Փորձենք գնահատենք ընտրությունների արդյունքների և հետընտրական գործընթացները կոնսենսուսի հիմնադրույթների կետերի լույսի ներքո: Տվյալ դեպքում հանդես եմ գալիս, որպես այն հասարակության ներկայացուցիչը, որը լինելով ՀՀ և հայ ժողովրդի թավշյա հեղափոխության ժամանակ և Ստեփականերտում հաստատված կոնսենսուսի կողմ ամենից շատ է տուժվել պայմանագրի և կոնսեսուսի խախտումից:
Ավաղ բռնությունը չվերացավ Արցախի կյանքից՝ դեռևս դրա վառ վկայությունն այն է, որ ընտրություններից անմիջապես հետո Ստեփանակերտում կայացած հանրահավաքի մասնակիցներին ենթարկվեցին վարչական տույժերի ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:
"Երջանկության նամակներ" ստացան մի քանի տասնյակ մարդիկ:
Կլինեի աշխարհի ամենաերջանիկ մարդը, եթե մեր օրինապահ համակարգը նույն նախանձախնդրությամբ վերաբերվեր մյուս ավելի ծանր ու ավելի վտանգավոր խախտումներին, որոնց մասին բազում անգամ ահազանգել են Արցախի անկախ զլմ-ների ներկայացուցիչները, հասարակական գործիչները, շարքային քաղաքացիները և այլն: Սակայն ապարդյուն: ՝՝Նոր Արցախ՝՝ և ՝՝Արցախի հեղափոխական կուսակցության՝՝ ներկայացուցիչները իրենց հրապարակային և այլ ելույթներում բերեցին ընտրախախտումների, ընտրապայքարի վարչական ռեսուրսների կիրառման, այդ թվում՝ էլեկտորատի վրա ճնշման փաստեր: Ժողովրդավարական երկրներում նման փաստերը բավական են ընտրություններ կասեցնելու, նրանց արդյունքները չեղարկելու և մեղավորներին խստագույնս պատժելու համար, ավաղ ոչ մեզ մոտ:
Ժողովրդավարությունը ևս չհաղթանակեց: Արցախը չդարձավ օրենքի գերիշխանության երկիր: Վերոհիշյալը վկայում է այն մասին, որ դրա մասին խոսելը ավելորդն է: Սակայն անդրադառնանք դրան ևս: Բնական է այդ պայմաններում չի կարող խոսք գնալ կոռուպցիայի վերացման մասին: Մինչ օրս զանգվածային ակցիայի մասնակիցները չեն կարող պատշաճ պատասխան ստանալ այն մասին, թե ինչի հիման վրա են տուգանվել ակցիաներ նկարահանողները, խախտումներ թույլ տված մեքենաների ուղևորները, ինչի հիման վրա է արգելվում Անկախության հրապարակում ընդդիմության ներկայացուցիչների կողմից ակցիաների անցկացումը, ներառյալ մեկանձնյա պիկետների: Երանի, եթե դա լիներ միակ խախտումը: Առ ասյօր ազգաբնակչությունը, որևէ պատասխան չի ստացել, մինչև ԽՍՀՄ փլուզվելը
խնայդրամարկղներում պահվող խնայողությունների անհետացման մասին : Մարդիկ կորցրել են տասնյակ տարիների աշխատանքով կուտակվածը, զրկվել են բնակարան, գույք և այլ պարագաներ գնելու հնարավորությունից, տեղեկություններ չկան ԽՍՀՄ տարիներին ստեղծված հանրային սեփականության փոշիացման և դրա մեջ մեղավորների մասին: Անօրինությունը ծնում է անօրինություն և կամայականություն : Այսօր Արցախի քաղաքացին անտեղյակ է ոչ միայն գազի, էլէկտրոէներգիա արտադրող և բաշխիչ կազմակերպությունների, հեռահաղորդակցության համակարգի, հանքարդյունաբերության և մյուս բարձր եկամտաբերության օբյեկտների սեփականաշնորհման , այդ ոլորտներում սպասարկման սակագների և ծառայությունների ձևավորման և իրականացման մասին:
Մինչդեռ այդ ծառայություններից օգտվում է Արցախի ամբողջ բնակչությունը և նրանց հետ կապված ծախսերը կազմում են մեր բնակչության բյուջեի ստվար մասը:
Կամայականության, ռեսուրսների ոչ թափանցիկ ծախսման, օրենքի ընտրովի մեկնության հիման վրա որոշումների կայացման և նման կարգի մյուս գործողությունների օրինակները բազում էին, նաև գիտության և կրթության ոլորտում նման գործելաոճը ոչ միայն չի պատժվել, այլ նաև խրախուսվել է վերադասի մասին:
ԱԺ խորհրդարանում այժմ չկա քաղաքական ընդդիմություն, Այսինքն՝ օրվա իշխանության, կամ նույնիսկ նախկին իշխանությունների համար ոչ ցանակալի ցանկացած հարց, կմնա անպատասխան, և հանրային հնչեցողություն չի ստանա:
Այդ ամենը պարարտ հող է ստեղծում սողացող քաղաքական ռևանշի և հին, նույնիսկ սովետական, նախապերեստրոյական բարքերը վերականգման համար, մանավանդ, որ նման մտածելակերպ կրողներն ու գործելակերպի ջատագովները ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքում զգալիորեն աճել է: Ոչ ցանկալի մասնագիտությունների ցանկում հայտնվել է նաև մեր մասնագիտությունը՝ քաղաքագիտությունը:
Դեպի անցյալը վերադարձի և քաղաքական ռևանշի հետ կապված արկածախնդրությունը, տեղական ավազակատիրության առանձին հատվածների անկշտությունը, որոշ ուժերի մոտ, շուրջ երեք տասնյակ տարիների ընթացքում արմատավորված անպատժելիության զգացումը և ցանկացած խնդիր լուծող յուրայինների վրա հույսով ներշնչված գործելակերպը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամ ապրող ՀՀ և Արցախի բնակչության համար, բնակչության անհայտ տերերին պատկանող բանկերից կախվածության, այսինքն ֆինանսական լուծի ուժեղացման պայմաններում խիստ հուսահատեցնող հանգամանք է պարզելը՝ որ ՀՀ կողմից տրամադրվող միչպետական վարկի առյուծի բաժինը և Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից Արցախում իրականացվող ծրագրերի համար Հայաստան հիմնադրամի կողմից կազմակերպված փառատոների ժամանակ հավաքագրված գումարները մտնում է կեղտոտ կապիտալ սպասարկող, ռևանշին ձղտող , հայ ազգը թալանող ուժերի գրպանները, նրանց չար, ազգադավ ծրագրերի իրականացմանը:
Հուսով եմ որ ընթերցնողները ակտիվորեն կմասնակցեն նշված քաղաքական խնդիրների քննարկմանը և կօգնեն ձևակերպել հայեցակետ ՀՀ և Արցախում կայացած քաղաքական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև երկու հայկական պետությունների կողմից հեղափոխությունից հետո երկուս ու կես տարիների վերաբերյալ:
Դավիթ Կարաբեկյան, անկախ քաղաքական վերլուծաբան

Անդրադառնալով Սամվել Բաբայանի՝ որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գործունեությանը՝
hraparak.am -ը հերթական անգամ հանդես է եկել իրեն բնորոշ վերլուծությամբ: Ս. Բաբայանը, հոդվածագրի տվյալներով, ընդլայնում է իր ազդեցության դաշտը, որը դրսևորվում է անվտանգության խորհրդի լիազորությունների և աշխատակազմի ընդլայնամամբ, թիմակիցներին տարբեր պաշտոններում տեղավորմամբ և այլն:
Անվտանգության խորհրդի կազմը, ինչ խոսք, ենթակա է քանակական և որակական փոփոխության և, այո´, այդ նպատակով խորհրդի աշխատանքներում ընդգրկվելու են կիրթ, բանիմաց և հմուտ երիտասարդներ: ԱԽ լիազորությունների շրջանակը չի փոխվել, վերանայվել են գործառույթները՝ համապատասխանեցվելով ԱՀ անվտանգության սպառնալիքներին: Մինչ այս ԱԽ-ն գործունեության լայն շրջանակով ունակ չի եղել ապահովելու անվտանգության անհրաժեշտ մակարդակ և արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ուստի ԱԽ որակական և քանակական ընդլայնմամբ Ս. Բաբայանը ամրապնդում է ոչ թե իր, այլ պետության անվտանգության և ազդեցության դաշտը: Այսպիսի գործելակերպը որդեգրվել է ԱՀ նախագահի կողմից, նրա հետ քննարկումների և համաձայնության արդյունքում:
Թիմակիցներին տարբեր պաշտոններում տեղավորելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նախագահի առաջարկով «Միասնական հայրենիք» կուսակցությունից նախարարի և փոխնախարարի պաշտոն զբաղեցնում է երկու անձ, և դա այն դեպքում, երբ Ս. Բաբայանի գլխավորած կուսակցությունը քաղաքական երկրորդ ուժն է և ունի կառավարությունում ավելի լայն կազմով ներկայացված լինելու բոլոր հիմքերը:
Ինչ վերաբերում է վերջին դասի մեքենա ձեռք բերելուն և այդ կապակցությամբ պարզաբանումներ ստանալու լրագրողի «ձգտումներին», ապա նշենք, որ Ս. Բաբայանը անձնական միջոցներով է ձեռք բերել BMW X7 մակնիշի մեքենա, ընդ որում՝ նախքան ԱԽ քատուղարի պաշտոնում նշանակվելը և շարունակելու է օգտագործել այն նաև այդ պաշտոնում: Ի միջիայլոց հիշեցնենք, որ Ս. Բաբայանը ծառայողական մեքենայից չի օգտվել նաև 90-ականներին: Նույնը վերաբերում է նաև թիկնազորին և այս կապակցությամբ բոլոր շահարկումները անհիմն են:
Ի դեպ, բյուջեի ծախսերի նպատակայնությամբ հետաքրքրված լրագրողի կողմից մեկնաբանություն ստանալու որևէ փորձ չի արվել՝ պայմանավորված առավելապես իր կողմից ներկայացվող խմբագրության քաղաքականությամբ: Ավելին՝ ամիսներ առաջ հերթական ապատեղեկատվության տարածման կապակցությամբ դիմել ենք կայքի խմբագրություն և ստացել «ենթադրություններ կան», «մեզ ասացին», «մեր աղբյուրը փոխանցում է», «խոսվում է» հակալրագրային ամպուլայում (չշփոթել տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու ԶԼՄ-ների իրավունքի հետ) տեղավորվող պատասխան, այն է՝ «մենք ունենք մեր աղբյուրները և մեկնաբանության կարիք չենք զգում»:
Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հանդես է եկել Սամվել Բաբայանի՝ որպես ԱՀ ԱԽ քարտուղարի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ պարզաբանմամբ:
Հայաստանում գրանցված «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգը» Ղրիմում բջջային կապի ծառայություններ մատուցող «Կ-Տելեկոմ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու 100% բաժնետերն է։
Այստեղ, սակայն, առկա է տվյալների որոշակի անհամապատասխանություն։ Վերոնշյալ «Կ-Տելեկոմը» հիմնադրվել է Կրասնոդարում 2014 թվականի մայիսի 23-ին, այնինչ «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը «Կ-Տելեկոմի» հիմնադիրն է, ստեղծվել է 2014-ի հունիսի 4-ին։
Համաձայն ՀՀ պետռեգիստրի տվյալների, հիմնադրման օրվանից սկսած՝ «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգ» ՓԲԸ-ի տնօրեն են հանդիսացել 4 անձ՝ Կարեկին-Քրք Օդաբաշյանը, Արտյոմ Վասիլևը, «Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ն և «Բեսթ Ըքաունթ ՍՊԸ»-ն։ Հարկ է, թերևս, ընդգծել, որ «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» դեպքում պետական ռեգիստրում նշված չեն դրա հիմնադիրները։
Մենք փորձեցինք կապ հաստատել բոլոր այս անձանց հետ՝ պարզելու, թե ինչու միմյանց չեն համապատասխանում «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» և «Կ-Տելեկոմի» տվյալները։
Մասնավորապես, 2014-ի հունիսին՝ հիմնադրման ամսում, «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» տնօրեն է հանդիսացել «Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակը», որի տնօրենը, իր հերթին, եղել է Հայկ Հարությունյանը՝ այն ժամանակված կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի եղբայրը։
Հայկ Հարությունը, սակայն, մեզ հետ զրույցում ընդհանրապես հերքեց այն, որ իր ղեկավարած ընկերությունը որևէ կերպ մասնակցել է «Կ-Տելեկոմի» հիմնադրմանը։
Ռուսական պետռեգիստրի տվյալների համաձայն, սակայն, «Կ-Տելեկոմի» միակ հիմնադիրը հենց «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգն» է։
«Սել գրուփ վորլդվայդ հոլդինգ» ՍՊԸ-ի հետքերը տանում են նաև Արցախ
Մենք կապ հաստատեցինք նաև Կարեկին-Քրք Օդաբաշյանի հետ, որը Արցախի տարածքում բջջային օպերատորի ծառայություններ մատուցող «Ղարաբաղ-Տելեկոմ» կազմակերպության գլխավոր տնօրենն է:
Մեզ հետ զրույցում պարոն Օդաբաշյանը նշեց, որ շատ կարճ ժամանակ է եղել կազմակերպության տնօրեն և ներկայում չի կարող պատասխանել «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգ» ՓԲԸ-ի հետ կապված որևէ հարցի՝ հաշվի առնելով նաև, որ այդ հարցերն առնչվում են առևտրային գաղտնիքի:
«Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» մյուս տնօրենի՝ Արտյոմ Վասիլևի հետ կապ հաստատել մեզ որևէ կերպ չհաջողվեց։
Հաշվապահական ընկերությունում տեղյակ չեն
«Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» վերջին ու ներկայում գործող տնօրենը «Բեսթ Ըքաունթ» ընկերությունն է, որը գրանցված է Իսրայելյան 37 1/1 հասցեում, որտեղ ներկայում գործում է մեկ այլ՝ հաշվապահական «Թի Ըքաունթ» ընկերությունը։ Վերջինիս աշխատակիցները, մեր հարցերին ի պատասխան, ասացին, որ տեղյակ չեն «Բեսթ Ըքաունթի» մասին։ Հատկանշական է, սակայն, այս երկու՝ «Բեսթ Ըքաունթ» և «Թի Ըքաունթ» ընկերությունների 100% բաժնետերը նույն անձն է՝ Տիգրան Յուրիի Մարտիրոսյանը։
«Բեսթ Ըքաունթի» և «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» միջև կապի մասին մենք փորձեցինք հարցնել հենց Տիգրան Մարտիրոսյանից։ Մեր հեռախոսազանգին պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ ինքն ինքնուրույն չի կարող որևէ հարցի պատասխանել և պետք է հարցնի նաև այլ անձանց, իսկ մեր ավելի մանրամասն և գրավոր հարցերին նա այդպես էլ չպատասխանեց։
ՊԵԿ-ը նույնպես խոշոր հարկատուի մասին մանրամասներ չի տրամադրում
Հաշվի առնելով, որ «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգը» վերջին տարիների ՀՀ խոշոր հարկատուներից մեկն է, փորձեցինք նաև կազմակերպության գործունեության, գրանցված աշխատակիցների, նրա կողմից վճարված հարկատեսակների, կատարված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություններ ստանալ Պետական եկամուտների կոմիտեից: ՊԵԿ-ի պատասխանում կազմակերպության գործունեության մասով նշված է հետևյալը․ «Համաձայն հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկներում լրացրած տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի, վերջինս զբաղվում է օտարերկրյա կազմակերպությունների գործունեությամբ»:
Ուսումնասիրելով ՊԵԿ-ի կայքում ընկերության վերաբերյալ տեղեկությունները՝ մենք ուշադրություն դարձրեցինք նրա վրա, որ 2014 թվականից ի վեր «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգում» որևէ հարկային ստուգումներ չեն իրականացվել, ինչը բավական տարօրինակ է խոշոր հարկատուների դեպքում։
Հետքեր դեպի օֆշորներ ու սիրիական կասկածելի կապեր
Իսկ ովքե՞ր են, այնուամենայնիվ, «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» սեփականատերերը։ Բաց աղբյուրներից իմանում ենք, որ դա Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված Cell Group Worldwide Ltd-ն է, որի վերաբերյալ, սակայն, այլ տեղեկություններ չի հաջողվել գտնել։
Ուշագրավ է նաև, որ ըստ մամուլի տեղեկությունների, «Կ-Տելեկոմ» ընկերության իրական շահառուն ռուսական ՄՏՍ-ն է։ Վերջինիս խոշոր բաժնետերերից է «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական ընկերությունը, որի տնօրենների խորհրդի անդամ է նաև Ռոբերտ Քոչարյանը։
Ինչ վերաբերում է «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» շահառուներին, ապա ըստ 2014 թվականի հունիսի 3-ին Հայկ Հարությունյանի (այդ պահի դրությամբ ընկերության ներկայացուցիչ)՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստր ուղարկած հայտարարագրի՝ ընկերության շահառուներն են Լիբանանի քաղաքացիներ Պիեռ Միշել Ֆատուշը և Մուսա Ֆատուշը։ Հետագայում, սակայն, շահառուները փոխվել են, բայց Հայկ Հարությունյանը նոր շահառուի հայտարարագիր չի գրանցել պետռեգիստրում՝ այդպիսով թույլ տալով օրենքի խախտում։ Ըստ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի, անձը պարտավոր է մասնակիցների կազմի փոփոխվելու դեպքում գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն:
Պիեռ Միշել Ֆատուշը, ըստ համացանցում առկա բազմաթիվ տեղեկությունների, ներգրավված է Սիրիայի իշխանությունների բազմաթիվ ոչ թափանցիկ սխեմաներում, մասնավորապես զբաղվում է ապօրինի հանքարդյունահանմամբ, սերտ գործարար կապեր ունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զարմիկ Ռամի Մախլուֆի հետ, որի կողմից Սիրիայից կապիտալի ապօրինի դուրսբերմանն անդրադարձել են միջազգային ամենահեղինակավոր ֆինանսական և հետաքննական պարբերականները:
Վտանգներ
«Սել գրուփ վորլդվայդ հոլդինգ» հայաստանյան ընկերությունը, այսպիսով, կապված է Ղրիմում բջջային կապի ծառայություններ մատուցող «Կ-Տելեկոմ» ընկերության հետ։ Բացի սա, հիմքեր կան համարելու, որ «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» հետ առնչություն ունեն նաև միջազգային պատժամիջոցների տակ գտնվող Սիրիայի իշխանությունների հետ կապված որոշակի շրջանակներ։ Թե որքանո՞վ են հավանական այս սխեմաների պատճառով Հայաստանի և Արցախի շահերին սպառնացող վտանգները՝ կարելի է միայն ենթադրել, սակայն առանձնակի մտահոգիչ է այն, որ «Սել գրուփ վորլդվայդ հոլդինգի» գործունեության և թափանցիկության վերաբերյալ, կարծես, վերապահումներ ունի Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն։
Կարեն Խաչատրյան
Հոդվածը հրապարակվել է ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Վոչդոգ լրագրության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հրապարակված հոդվածի բովանդակության համար։
Աղբյուր https://fip.am/10666
Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` [email protected]