Օգոստոսի 5-ի Ստեփանակերտում հաստատված Կոնսենսուսը և հետընրական զարգացումները Արցախում:

Posted On Հինգշաբթի, 06 Օգոստոսի 2020 10:14

2019թ. Օգոստոսի 5-ին Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է հայտնի կոնսենսուսի վեց կետերը: Կոնսենսուսի ընդունումից հետո անցել է մեկ տարի՝ Արցախի քաղաքական կյանքում տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն՝ համապետական ընտրություններ:

Անց է կացվել և Արցախի Հանրապետության և Ազգային ժողովի ընտրությունները: Փորձենք գնահատենք ընտրությունների արդյունքների և հետընտրական գործընթացները կոնսենսուսի հիմնադրույթների կետերի լույսի ներքո: Տվյալ դեպքում հանդես եմ գալիս, որպես այն հասարակության ներկայացուցիչը, որը լինելով ՀՀ և հայ ժողովրդի թավշյա հեղափոխության ժամանակ և Ստեփականերտում հաստատված կոնսենսուսի կողմ ամենից շատ է տուժվել պայմանագրի և կոնսեսուսի խախտումից:

 Ավաղ բռնությունը չվերացավ Արցախի կյանքից՝ դեռևս դրա վառ վկայությունն այն է, որ ընտրություններից անմիջապես հետո Ստեփանակերտում կայացած հանրահավաքի մասնակիցներին ենթարկվեցին վարչական տույժերի ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար:

   "Երջանկության նամակներ" ստացան մի քանի տասնյակ մարդիկ:

Կլինեի աշխարհի ամենաերջանիկ մարդը, եթե մեր օրինապահ համակարգը նույն նախանձախնդրությամբ վերաբերվեր մյուս ավելի ծանր ու ավելի վտանգավոր խախտումներին, որոնց մասին բազում անգամ ահազանգել են Արցախի անկախ զլմ-ների ներկայացուցիչները, հասարակական գործիչները, շարքային քաղաքացիները և այլն:  Սակայն ապարդյուն: ՝՝Նոր Արցախ՝՝ և ՝՝Արցախի հեղափոխական կուսակցության՝՝  ներկայացուցիչները իրենց հրապարակային և այլ ելույթներում բերեցին ընտրախախտումների, ընտրապայքարի վարչական ռեսուրսների կիրառման, այդ թվում՝ էլեկտորատի վրա ճնշման փաստեր: Ժողովրդավարական երկրներում նման փաստերը բավական են ընտրություններ կասեցնելու, նրանց արդյունքները չեղարկելու և մեղավորներին խստագույնս պատժելու համար, ավաղ ոչ մեզ մոտ:

Ժողովրդավարությունը ևս չհաղթանակեց: Արցախը չդարձավ օրենքի գերիշխանության երկիր: Վերոհիշյալը վկայում է այն մասին, որ դրա մասին խոսելը ավելորդն է: Սակայն անդրադառնանք դրան ևս: Բնական է այդ պայմաններում չի կարող խոսք գնալ կոռուպցիայի վերացման մասին: Մինչ օրս զանգվածային ակցիայի մասնակիցները չեն կարող պատշաճ պատասխան ստանալ այն մասին, թե ինչի հիման վրա են տուգանվել ակցիաներ նկարահանողները, խախտումներ թույլ տված մեքենաների ուղևորները, ինչի հիման վրա է արգելվում Անկախության հրապարակում ընդդիմության ներկայացուցիչների կողմից ակցիաների անցկացումը, ներառյալ մեկանձնյա պիկետների: Երանի, եթե դա լիներ միակ խախտումը: Առ ասյօր ազգաբնակչությունը, որևէ պատասխան չի ստացել, մինչև ԽՍՀՄ փլուզվելը

խնայդրամարկղներում պահվող խնայողությունների անհետացման մասին : Մարդիկ կորցրել են տասնյակ տարիների աշխատանքով կուտակվածը, զրկվել են բնակարան, գույք և այլ պարագաներ գնելու հնարավորությունից, տեղեկություններ չկան ԽՍՀՄ տարիներին ստեղծված  հանրային սեփականության փոշիացման և դրա մեջ մեղավորների մասին: Անօրինությունը ծնում է անօրինություն և կամայականություն : Այսօր Արցախի քաղաքացին անտեղյակ է ոչ միայն գազի, էլէկտրոէներգիա արտադրող և բաշխիչ կազմակերպությունների, հեռահաղորդակցության համակարգի, հանքարդյունաբերության և մյուս բարձր եկամտաբերության օբյեկտների սեփականաշնորհման , այդ ոլորտներում սպասարկման սակագների և ծառայությունների ձևավորման և իրականացման մասին:

 Մինչդեռ այդ ծառայություններից օգտվում է Արցախի ամբողջ բնակչությունը և նրանց հետ կապված ծախսերը կազմում են մեր բնակչության բյուջեի ստվար մասը:

 Կամայականության, ռեսուրսների ոչ թափանցիկ ծախսման, օրենքի ընտրովի մեկնության հիման վրա որոշումների կայացման և նման կարգի մյուս գործողությունների օրինակները բազում էին, նաև  գիտության և կրթության ոլորտում նման գործելաոճը ոչ միայն չի պատժվել, այլ նաև խրախուսվել է վերադասի մասին:

ԱԺ խորհրդարանում այժմ չկա քաղաքական ընդդիմություն, Այսինքն՝ օրվա իշխանության, կամ նույնիսկ նախկին իշխանությունների համար ոչ ցանակալի ցանկացած հարց, կմնա անպատասխան, և հանրային հնչեցողություն չի ստանա:

Այդ ամենը պարարտ հող է ստեղծում սողացող քաղաքական ռևանշի և հին, նույնիսկ սովետական, նախապերեստրոյական բարքերը վերականգման համար, մանավանդ, որ նման մտածելակերպ կրողներն ու գործելակերպի ջատագովները ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքում զգալիորեն աճել է: Ոչ ցանկալի  մասնագիտությունների ցանկում հայտնվել է նաև մեր մասնագիտությունը՝ քաղաքագիտությունը:

 Դեպի անցյալը վերադարձի և քաղաքական ռևանշի հետ կապված արկածախնդրությունը, տեղական ավազակատիրության առանձին հատվածների անկշտությունը, որոշ ուժերի մոտ, շուրջ երեք տասնյակ տարիների ընթացքում արմատավորված անպատժելիության զգացումը և ցանկացած խնդիր լուծող յուրայինների վրա հույսով ներշնչված գործելակերպը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամ ապրող ՀՀ և Արցախի բնակչության համար, բնակչության անհայտ տերերին պատկանող բանկերից կախվածության, այսինքն ֆինանսական լուծի ուժեղացման պայմաններում խիստ հուսահատեցնող հանգամանք է պարզելը՝ որ ՀՀ կողմից տրամադրվող միչպետական վարկի առյուծի բաժինը և Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից Արցախում իրականացվող ծրագրերի համար Հայաստան հիմնադրամի կողմից կազմակերպված փառատոների ժամանակ հավաքագրված գումարները մտնում է կեղտոտ կապիտալ սպասարկող, ռևանշին ձղտող , հայ ազգը թալանող ուժերի գրպանները, նրանց չար, ազգադավ ծրագրերի իրականացմանը:

Հուսով եմ որ ընթերցնողները ակտիվորեն կմասնակցեն նշված քաղաքական խնդիրների քննարկմանը և կօգնեն ձևակերպել հայեցակետ ՀՀ և Արցախում կայացած քաղաքական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև երկու հայկական պետությունների կողմից հեղափոխությունից հետո երկուս ու կես տարիների վերաբերյալ:

                           Դավիթ Կարաբեկյան, անկախ քաղաքական վերլուծաբան

Published in Արցախ

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` artsakh1in@gmail.com

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում