Ս. Բաբայանը անձնական միջոցներով է ձեռք բերել BMW X7 մակնիշի մեքենա

Posted On Շաբաթ, 13 Հունիսի 2020 10:36

 

Անդրադառնալով Սամվել Բաբայանի՝ որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գործունեությանը՝
hraparak.am -ը հերթական անգամ հանդես է եկել իրեն բնորոշ վերլուծությամբ: Ս. Բաբայանը, հոդվածագրի տվյալներով, ընդլայնում է իր ազդեցության դաշտը, որը դրսևորվում է անվտանգության խորհրդի լիազորությունների և աշխատակազմի ընդլայնամամբ, թիմակիցներին տարբեր պաշտոններում տեղավորմամբ և այլն:


Անվտանգության խորհրդի կազմը, ինչ խոսք, ենթակա է քանակական և որակական փոփոխության և, այո´, այդ նպատակով խորհրդի աշխատանքներում ընդգրկվելու են կիրթ, բանիմաց և հմուտ երիտասարդներ: ԱԽ լիազորությունների շրջանակը չի փոխվել, վերանայվել են գործառույթները՝ համապատասխանեցվելով ԱՀ անվտանգության սպառնալիքներին: Մինչ այս ԱԽ-ն գործունեության լայն շրջանակով ունակ չի եղել ապահովելու անվտանգության անհրաժեշտ մակարդակ և արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ուստի ԱԽ որակական և քանակական ընդլայնմամբ Ս. Բաբայանը ամրապնդում է ոչ թե իր, այլ պետության անվտանգության և ազդեցության դաշտը: Այսպիսի գործելակերպը որդեգրվել է ԱՀ նախագահի կողմից, նրա հետ քննարկումների և համաձայնության արդյունքում:


Թիմակիցներին տարբեր պաշտոններում տեղավորելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նախագահի առաջարկով «Միասնական հայրենիք» կուսակցությունից նախարարի և փոխնախարարի պաշտոն զբաղեցնում է երկու անձ, և դա այն դեպքում, երբ Ս. Բաբայանի գլխավորած կուսակցությունը քաղաքական երկրորդ ուժն է և ունի կառավարությունում ավելի լայն կազմով ներկայացված լինելու բոլոր հիմքերը:
Ինչ վերաբերում է վերջին դասի մեքենա ձեռք բերելուն և այդ կապակցությամբ պարզաբանումներ ստանալու լրագրողի «ձգտումներին», ապա նշենք, որ Ս. Բաբայանը անձնական միջոցներով է ձեռք բերել BMW X7 մակնիշի մեքենա, ընդ որում՝ նախքան ԱԽ քատուղարի պաշտոնում նշանակվելը և շարունակելու է օգտագործել այն նաև այդ պաշտոնում: Ի միջիայլոց հիշեցնենք, որ Ս. Բաբայանը ծառայողական մեքենայից չի օգտվել նաև 90-ականներին: Նույնը վերաբերում է նաև թիկնազորին և այս կապակցությամբ բոլոր շահարկումները անհիմն են:


Ի դեպ, բյուջեի ծախսերի նպատակայնությամբ հետաքրքրված լրագրողի կողմից մեկնաբանություն ստանալու որևէ փորձ չի արվել՝ պայմանավորված առավելապես իր կողմից ներկայացվող խմբագրության քաղաքականությամբ: Ավելին՝ ամիսներ առաջ հերթական ապատեղեկատվության տարածման կապակցությամբ դիմել ենք կայքի խմբագրություն և ստացել «ենթադրություններ կան», «մեզ ասացին», «մեր աղբյուրը փոխանցում է», «խոսվում է» հակալրագրային ամպուլայում (չշփոթել տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու ԶԼՄ-ների իրավունքի հետ) տեղավորվող պատասխան, այն է՝ «մենք ունենք մեր աղբյուրները և մեկնաբանության կարիք չենք զգում»:

 

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հանդես է եկել Սամվել Բաբայանի՝ որպես ԱՀ ԱԽ քարտուղարի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ պարզաբանմամբ:

Published in Արցախ

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` artsakh1in@gmail.com

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում