Ղարաբաղ Տելեկոմը Արայիկ Հարությունյանի հաշվին է փոխանցել 100 մլն. ՀՀ դրամ, նախընտրական քարոզարշավի հովանավորման համար․ Վահան Սավադյանը

Posted On Երկուշաբթի, 09 Դեկտեմբերի 2019 19:02

Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

 

<< Դեկտեմբերի 5 -ից 8-ը գտնվում էի Երևանում՝ Հադրութ քաղաքի փողոցների և տոնածառի լուսավորման համար գույք ձեռք բերելու նպատակով։ Պետք է փորձենք մեր երեխաների համար պատշաճ տոնական տրամադրություն ապահովել։

Սակայն չեմ կարող չանդրադառնալ Արայիկ Հարությունյանի Հադրութ կատարած այցին։

Այն, որ ասում են արջը 7 երգ գիտի, 7-ն էլ՝ մեղրի մասին, հիմա Արայիկ Հարությունյաննա, էլի տնտեսական աճից խոսեց, 3G կապի անհրաժեշտությունից, բժշկական ապահովագրությունից, գյուղատնտեսությունից և այլ հարցերից։

Հադրութ եք ժամանել, պարոն Հարությունյան, Հադրութի հիմնական խնդիրներից էլ խոսեիք՝ ջրահեռացման բացակայության, ճանապարհաշինության ,

գազաֆիկացման և այլ հուզող բազմաթիվ խնդիրներից։ 10 տարվա ընթացքում արդյոք հնարավո՞ր չէր լուծել այդ խնդիրները,

պատասխանեմ՝ հնարավոր էր, եթե Դուք և Ձեր մտածելակերպը որդեգրած անձինք անձնական շահը չգերադասեին ազգայինից։

Խոսում էիք բջջային օպերատորի մենաշնորհի մասին, բայց վերջերս Ղարաբաղ տելեկոմը Ձեր հաշվին է փոխանցել 100 մլն. ՀՀ դրամ, այստեղից կարելի է ենթադրել, որ դուք երաշխավորել և շարունակում եք երաշխավորել երկրորդ օպերատորի մուտքի արգելափակումը։

Էտ 100 միլիոնն էլ պարզա, որ Ձեր նախընտրական քարոզարշավի հովանավորման համար է։

Փաստեր շատ կան,և Ամանորյա տոներից հետո հանրությունը կտեսնի Ձեր իրական դեմքը։

Դուք և Ձեր թալանամետ գործընկերները թալանել եք Արցախը,վատնել եք սփյուռքի ներդրած ֆինանսական միջոցները և պիտի ենթարկվեք քրեական պատասխանատվության։ >>

 https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1466525330192786&id=100005059991404

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` artsakh1in@gmail.com

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում