Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման պատրաստակամության մասին

Posted On Երկուշաբթի, 09 Դեկտեմբերի 2019 13:40
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման գնալ «բոլորին՝ բոլորով» սկզբունքով: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
 
«Մեր սկզբունքն է՝ (փոխանակումը) բոլորին՝ բոլորով: Մենք առաջվա պես դա ենք պնդում», - ասել է Ռաբիին մամուլի ասուլիսի ընթացքում, հավելելով, որ Իրանի իշխանություններն ուրախ են կայացած փոխանակումից: 
 
Նրա խոսքով՝ Իրանը, ելնելով մարդասիրական նկատառումներից, համաձայնել է ազատ արձակել ամերիկացի ուսանողին:
 
Փոխանակման գործում իր դերն է խաղացել նաև ամերիկացի նախկին պաշտոնյան, որն Իրանին ուղերձ էր հղել դրա վերաբերյալ, հավելել է Ռաբիին, սակայն չի նշել նրա անուն:

 

Published in Աշխարհում

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` [email protected]

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում