«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար՝ անցյալ տարվանից մոտ 1.3 մլն դոլարով պակաս

Posted On Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2019 07:44

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է 9 մլն 856 հազար 100 ԱՄՆ դոլար:

Անցյալ տարի՝ «Հեռուստամարաթոն 2018»-ի ընթացքում հանգանակվել էր շուրջ 1.3 մլն դոլարով ավելի՝  11 մլն 109 հազար:

Այսօր՝ նոյեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամն անցկացնում է ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը՝ «Ես իմ անուշ Հայաստանի․ կենարար ջուր և արև համայնքներին» խորագրի ներքո: 12-ժամյա համահայկական միջոցառման առաջին 4 ժամն այս տարի կանցկացվի Երևանում, իսկ հաջորդ 8 ժամը կհեռարձակվի Լոս Անջելեսից։

«Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։ Ընդհանուր առմամբ հարյուրից ավել համայնքներ կդառնան ծրագրերի շահառուներ և կապահովվեն շուրջօրյա ջրամատակարարմամբ, անվճար ջեռուցմամբ ու էլեկտրաէներգիայով։

23:25

Այս պահի դրությամբ հեռուստամարաթոնը հանգանակել է 1 մլն 377 հզր 949 ԱՄՆ դոլար՝ առանց ԱՄՆ-ի արդյունքների:

00.23

 

Այս պահի դրությամբ հեռուստամարաթոնը հանգանակել է 2 մլն 635 հզր 439 ԱՄՆ դոլար՝ առանց ԱՄՆ-ի արդյունքների:

02:36

Այս պահի դրությամբ հեռուստամարաթոնը հանգանակել է 7 մլն 012 հզր 695 ԱՄՆ դոլար՝ առանց ԱՄՆ-ի և Հարավային Ամերիկայի արդյունքների:

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` [email protected]

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում