Հռոմի պապը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել պահպանել միջուկային զենքի չտարածման սկզբունքները

Posted On Կիրակի, 24 Նոյեմբերի 2019 18:05

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է պահպանեն միջուկային զենքի չտարածման պայմանավորվածությունը: Այս մասին հաղորդում է TASS-ը: Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել ճապոնական Նագասակիում, որտեղ 1945 թվականին միջուկային ռումբ են նետել:

 

Հովվապետի խոսքով՝ քաղաքական առաջնորդները պետք է պահպանեն այդ սկզբունքները, որոնք երաշխավորում են զինաթափում և չտարածում, այդ թվում՝ Միջուկային սպառազինության արգելման համաձայնագիրը:

 

 

 

«Քաղաքական առաջնորդներին խնդրում եմ չմոռանալ, որ այդ զենքը չի կարող պաշտպանել ո՛չ ազգային անվտանգության, ո՛չ միջազգային կայունության սպառնալիքներից»,- ասել է Ֆրանցիսկոսը:

 

Նա նաև նրանց կոչ է արել հրաժարվել անվստահությունից և նախազգուշացրել սպառազինության նկատմամբ վերահսկողության միջազգային համակարգի հնարավոր կործանման մասին:

 

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` [email protected]

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում