Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացն ինձ համար անընդունելի ուղղով է գնում. Սարո Բենգլիյան

Posted On Շաբաթ, 23 Նոյեմբերի 2019 22:37

Օրեր առաջ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող պատվիրակության մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սարո Բենգլիյանը հայտարարություն է տարածել։

Ինչպես տեղեկացնում է Ստամուլի «Ակոս»–ը. Սարո Բենգլիյանի հայտարարության մեջ նշվել է, որ ինքը ցավով նկատել է, որ Հայոց պատրիարքի ընտրության գործընթացն իր համար ընդունելի պրոֆեսիոնալ, իրավական եւ անձնական սզբունքներին համահունչ ուղղով չի գնում։ «Այդ ժամանակ հասկացա, որ իմ մասնագիտական եւ իրավական տեսակետները գործընթացին որեւէ օգուտ չեն կարող տալ, որի համար էլ հրաժարական են մերկայացրել նախաձեռնող մարմնի խոսնակի պաշտոնից»,–նշել է Սարո Բենգլիյանը։

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` [email protected]

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում