Տարօրինակ փոխանակում. Ինչ են արել ադրբեջանցի լրագրողներն Արցախում

Posted On Շաբաթ, 23 Նոյեմբերի 2019 18:31

 

Տեղի է ունեցել է աշխարհի ամենատարօրինակ «լրագրողների փոխանակությունը»՝ հայ լրագրողները, որոնց ազգանունները չեն նշվում, եղել են Բաքվում, իսկ ադրբեջանցի լրագրողները, մեր տեղեկություններով, այցելել են Արցախ: Նրանց ազգանունները նույնպես չեն նշվում, ըստ երեւույթին, որ վտանգի մեջ չհայտնվեն Բաքվում:

Ակցիան, որը պետք է լիներ հայ եւ ադրբեջանցի հանրությունների՝ շփումների պատրաստակամության եւ վստահության ձեւավորման ցուցիչը, վկայում է, որ կողմերը դեռ երկար ժամանակ չեն կարողանա մոտենալ «վստահության» սահմանին:

Մարդասիրական ակցիայի՝ ռազմական գործողություններին հավասար «գաղտնիությունը» աբսուրդ է թվում: Այն խոսում է հակամարտության կարգավորման հարցում զրոյական հնարավորության մասին:

Ադրբեջանի նախագահը, որը սեփական ընդդիմության չեզոքացման փայլուն գործողություններ է իրականացնում, ղարաբաղյան հարցում ինքն իրեն անկյուն է քշել: 16 տարի շարունակ հակահայկական քարոզչությունն այնպես է կապել Ալիեւի ձեռքերը, որ նա չի համարձակվում անգամ խոստովանել սեփական ժողովրդին, որ համաձայնվել է լրագրողներ ուղարկել Ստեփանակերտ:

Ալիեւն իրոք խղճուկ վիճակում է: Ի՞նչ են արել ադրբեջանցի լրագրողներն Արցախի մայրաքաղաքում: Ալիեւը հույս ունե՞ր, համաձայնվելով «լրագրողների փոխանակությանը», որպես «բոնուս»  Շուշիի բանտից հանել իր երկու դիվերսանտներին: Իզուր, մինչ ադրբեջանցի լրագրողները զբոսնում էին Ստեփանակերտում, ՄԱԿ-ում տարածվել է հայտարարություն հանցագործությունների համար Բաքվի պատասխանատվության եւ Արցախում դիվերսանտների գազանությունների մասին:

«Փոխանակությունն» ավարտվել է: Դեկտեմբերի սկզբին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ի՞նչ են խոսելու ԵԱՀԿ նախարարական ժողովում:

 
 
 
Published in Արցախ

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` artsakh1in@gmail.com

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում