իր բարեմաղթանքն ու գնահատանքը բերեց պատվիրակության անդամներին՝ անդրադառնալով Վատիկանի և Հայաստանի Հանարապետության միջև ձևավորված ջերմ կապերին ու գործակցությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրեց, որ իր գահակալության շրջանին Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև հարաբերություններն առավել ջերմացել են ու զորացել: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Հռոմի Հովհաննես-Պողոս Բ և Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետերի այցելություններին Հայաստան: