Արթուր Վանեցյանը և ՀՖՖ գործկոմը հրաժարական են տվել

Posted On Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019 18:59

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՖՖ Գործադիր կոմիտեն հրաժարական են տվել:

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ գործկոմի անդամների եւ նոր նախագահի ընտրություն։

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը կշարունակի պաշտոնավարումը:

«Իտալիայի դեմ խաղում կրած պարտության պատասխանատվությունն ինչ-որ մեկը պետք է վերցներ իր վրա: Ես չեմ առաջադրվելու հաջորդ ընտրություններում: Մենք Գործկոմի հետ միասին որոշել ենք հեռանալ»,-ասել է Վանեցյանը:

Գործկոմի անդամ Ռուբեն Ռուբենյանը փաստեց, որ Վանեցյանի հրաժարականը եղել է միայն ՀՖՖ նախագահի որոշումը: «Վանեցյանը և Գործոկոմը իրենց հրաժարականով նոր ընթացք կտան ֆուտբոլում բարեփոխումներին»,-ասել է Ռուբենյանը:

 

Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: Էլ.փոստ` artsakh1in@gmail.com

Նորություններ

Բաժանորդագրվեք մեր նորություններին: Բաց մի թողեք որևէ նորություն կամ պատմություն:

Մենք սպամ չենք ուղղարկում